BlackBerry® Internet ծառայություն
Orange-ի BlackBerry® Internet ծառայության շնորհիվ Դուք միշտ քայլում եք Ձեր բիզնեսին համընթաց, քանի որ ստանում եք Ձեր էլ. փոստին ուղարկված հաղորդագրություններն ու կցված ֆայլերը և կարող եք դրանք ընթերցել անմիջապես հեռախոսից: Այսպիսով, Դուք բաց չեք թողնի ոչ մի հաղորդագրություն` նույնիսկ եթե գրասենյակում չեք:
BlackBerry® Internet ծառայությունը գործում է Push տեխնոլոգիայի հիման վրա, որի շնորհիվ էլ. փոստի հաղորդագրություններն ավտոմատ կերպով ուղարկվում են հեռախոսի փոստարկղ: Orange-ի ներկայացրած BlackBerry Internet-ի շնորհիվ կարելի է կառավարել մինչեւ 10 էլ. փոստի հասցեներ անմիջապես BlackBerry® բջջային հեռախոսից: BlackBerry® Internet ծառայությունը թույլ է տալիս նաև օգտագործել ակնթարթային հաղորդագրությունների ծրագրեր (Windows Live Messenger, ICQ, Google Talk), որոնք կարելի է բեռնել անմիջապես BlackBerry® հեռախոսից` այցելելով http://mobile.blackberry.com էջը:
սակագներ
BlackBerry® Internet ծառայությունը հասանելի է Orange-ի շարժական հեռախոսակապի Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդներին: Այն կարելի է ակտիվացնել Orange-ի խանութներից մեկում:
BlackBerry® Internet ծառայությունը կակտիվացվի ինչպես Orange-ի խանութներում ձեռք բերված BlackBerry® հեռախոսների, այնպես էլ այլուր գնված BlackBerry® ցանկացած մոդելի հեռախոսի համար:
Դուք կարող եք կարգավորել Ձեր էլ. փոստի հասցեներն օգտվելով http://orangearmenia.blackberry.com էջից և ստանալ էլեկտրոնային հաղորդագրություններ անմիջապես Ձեր BlackBerry® սմարթֆոնի վրա:
BlackBerry® Internet ծառայության ամսական բաժանորդագրության վճարը սկսվում է 7500 դրամից, իսկ 8000 դրամ և ավելի ամսական վճարի դիմաց Դուք կստանաք 50-ից 500 մեգաբայթ ներառված ինտերնետի ծավալ, ընդ որում այն կարող եք օգտագործել ոչ միայն blackberry.net, այլ ցանկացած APN-ի միջոցով ինտերնետ մուտք գործելու համար: Դա նշանակում է, որ Դուք Ձեր սմարթֆոնի միջոցով կարող են օգտվել ինտերնետից առանց որևէ անհարկի մտահոգության, անգամ եթե Ձեր BlackBerry®-ն օգտագործում եք որպես մոդեմ գերարագ ինտերնետ մուտք գործելու համար:
BlackBerry® Internet ծառայության փաթեթներ
| ըստ սակագնային պլանի |
50 ՄԲ
բոլոր APN-ներով
|
250 ՄԲ
բոլոր APN-ներով
|
500 ՄԲ
բոլոր APN-ներով
|
| 7 500 դրամ | 8 000 դրամ | 9 500 դրամ | 10 000 դրամ |
Փաթեթում ներառված ինտերնետի ծավալը սպառելուց հետո օգտագործված ինտերնետի համար գանձումը կկատարվի ըստ Ձեր սակագնային պլանի:
BlackBerry Internet ծառայության մեջ ընդգրկված ինտերնետ ծավալը, որը չի օգտագործվում մինչև հաջորդ հաշվի վճարման ամսաթիվը, հաջորդ ամիս չի փոխանցվում:
տեխնիկական բնութագիր
BlackBerry® Internet ծառայությունը գործում է Push տեխնոլոգիայի հիման վրա, որի շնորհիվ էլ. փոստի հաղորդագրություններն ավտոմատ կերպով ուղարկվում են Ձեր հեռախոսի փոստարկղ:
Orange- ի BlackBerry® Interne-ի շնորհիվ կարելի է կառավարել մինչեւ 10 էլ. փոստի հասցեներ անմիջապես BlackBerry® բջջային հեռախոսից, որը գործնականում հանդիսանում է օգտագործողի էլ. փոստարկղը:
Էլ. փոստի հասցեներ, որոնք կարող են օգտագործվել բջջային հեռախոսից`
- POP3 կամ IMAP4 տեսակի անձնական էլ. փոստի հասցեներ
- POP3 կամ IMAP4 տեսակի կորպորատիվ էլ. փոստի հասցեներ, որոնք տրամադրվում են Ինտերնետ ծառայությունների պրովայդերների կողմից (ISP), կամ սեփական էլ. փոստի սերվերի միջոցով (այդ թվում այն ծրագրերը, որոնք աշխատում են Linux օպերացիոն համակարգում` Sendmail, Postfix, Qmail և այլ)
- Outlook Web Access
- BlackBerry®-ի կողմից տրամադրվող հասցեներ, username@orangearmenia.blackberry.com տեսակի
Էլ. փոստի հաղորդագրությունները, որոնք չեն պահպանվում բջջային հեռախոսի մեջ ստանալուց 30 օր հետո, ավոտմատ կերպով կջնջվեն:
BlackBerry® սմարթֆոնը թույլ է տալիս դիտել Ձեր էլ. փոստին կցված հետևյալ ֆորմատի ֆայլերը` Word, Excel, PowerPoint (PPT, PPS), Corel WordPerfect, Adobe Acrobat (PDF), TXT, CSV, HTML, ZIP, պատկերները` JPG, JPEG, PNG, BMP, GIF, ֆաքսի ֆորմատները` TIF, TIFF, և WAV ֆորմատի կցված ձայնային ֆայլեր:
Ֆայլի առավելագույն չափը, որը կարող է բեռնվել Ձեր հեռախոս ստացված հաղորդագրությունից 2ՄԲ է:
Եթե ցանկանում եք օգտագործել ակնթարթային հաղորդագրությունների ծրագրեր (Windows Live Messenger, ICQ, Google Talk), կարող եք բեռնել դրանք անմիջապես Ձեր BlackBerry® բջջային հեռախոսից` այցելելով http://mobile.blackberry.com էջ: