Orange Արմենիայի մասին

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:

Orange-ը Հայաստանում մեծ ընտանիք է` մոտ 800 հոգի ներկայումս ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Orange-ի գործունեության տարբեր ոլորտներում: Orange-ի աշխատակիցների 49%-ը կանայք են, իսկ 51%-ը` տղամարդիկ:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար բրենդ` իր գործունեության կարճ ժամանակահատվածում երկրում առաջնորդելով մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 42.2 Մբ/վ արագությամբ շարժական լայնաշերտ ինտերնետի ներդրումը չորս մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ արագության ներդրումը մնացած ողջ ծածկույթում և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին:

Orange-ն առաջին օպերատորն էր, որը կազմակերպեց 4G տեխնոլոգիաների հանրային փորձարկում և ցուցադրություն` հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին շոշափել LTE տեխնոլոգիան: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone-ը, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերափոխեց սմարթֆոնների շուկան` սմարթֆոնը թանկարժեք իրից վերածելով անհրաժեշտ գործիքի: Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության, էականորեն ցածր գնով և անգամ անվճար` մեկ կամ երկու տարվա բաժանորդագրությամբ:

Orange-ն առաջին և դեռևս միակ օպերատորն է Հայաստանում, որը ներդրել է բացառապես արևի էներգիայով աշխատող, էկոլոգիապես մաքուր բջջային կայան, ինչպես նաև հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Սա Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության մի մասն է և նպատակ ունի կրճատել Խմբի կողմից CO2-ի արտանետումերը և էներգիայի օգտագործումը:

Orange-ը դարձավ այնպիսի փոփոխությունների հեղինակ, որոնք վերաբերում են բաժանորդներին իրենց ամենօրյա գործունեության մեջ. անվճար WiFi ինտերնետ հանրային տրանսպորտում, կանգառներում և համալսարաններում, կինոյի երկու տոմս մեկի գնով, շարժական և անձնական WiFi ինտերնետ և այլն:

Ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի ու հովանավորության ծրագրերի միջոցով խթանում ու խրախուսում է տաղանդվոր հայ երիտասարդներին` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, ArmNet համահայկական վեբ-մրցանակաբաշխություն, Orange Գրքի մրցանակ, "Հայակ" ազգային կինոյի մրցանակաբաշխություն և այլն:

Հաստատելով իր ցանկությունը` իր տեխնոլոգիաներով ու գիտելիքներով օգտակար լինել հասարակության խոցելի խմբերին և հատկապես հաղորդակցման խնդիրներ ունեցողներին` ընկերությունը 2011թ. հիմնեց Orange Հիմնադրամը, որն իր գործունեությունն է իրականացնում առողջապահության (աուտիզմ, տեսողություն, լսողություն) և կրթության ոլորտներում: Orange-ի` «Լույս հայի աչքերին» մարզային ծրագրին աջակցության շնորհիվ այսօր հազարավոր մարդիկ անվճար ակնաբուժական օգնություն են ստանում, Orange Հիմնադրամի «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծի շնորհիվ բազմաթիվ հայ երեխաներ այսօր կարողանում են վերադառնալ իրենց ըտանիքներ, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված են եղել հանձնել իրենց երեխաներին պետական հաստատությունների հոգածությանը:

Orange Արմենիան իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ իր բաժանորդների վստահելի ընկերը, կարևոր դերակատար երկրի տնտեսական և հասարակական կյանքում: Orange-ն ունի իր ձեռագիրն ու իր ավանդը երկրի կյանքում` մատուցվող ծառայությունների բարձր որակի, նորարար առաջարկների, ճկուն գնային քաղաքականության և վաճառքի ու սպասարկման լայն ցանցի շնորհիվ: Ընկերությունն իր բաժանորդներին է առաջարկում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված լավագույն ծառայություններ, ինչպես նաև աշխարհի հինգ մայրցամաքներում իր ծավալած գործունեության մասնագիտական փորձն ու գիտելիքները:

Orange-ի մասին

Ֆրանս Տելեկոմ-Orange-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկն է աշխարհում, որի վաճառքը 2012թ.-ին կազմել է 43.5 միլիարդ եվրո, և որն ունի 170,000 աշխատակից ամբողջ աշխարհում, այդ թվում` 105,000 աշխատակից միայն Ֆրանսիայում 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Գործունեություն ծավալելով աշխարհի 33 երկրներում` 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խումբը սպասարկել է մոտ 231 միլիոն բաժանորդի, այդ թվում` 172 միլիոն շարժական հեռախոսակապի և 15 միլիոն գերարագ ինտերնետի (ADSL, մանրաթելային) բաժանորդ ողջ աշխարհում: Orange-ը շարժական հեռախոսակապի և գերարագ ինտերնետի հիմնական մատակարարներից մեկն է Եվրոպայում, իսկ Orange Business Services ապրանքանիշի ներքո` ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջատար օպերատորներից մեկը ողջ աշխարհում:

Orange-ի նոր` "conquests2015" ծրագիրը միաժամանակ ուղղված է ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին, բաժնետերերին, ինչպես նաև հասարակությանը, որտեղ գործունեություն է ծավալում ընկերությունը և ներառում է գործողությունների կոնկրետ ծրագրեր: Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք իրենց արտահայտումն են գտել ընկերության կողմից որդեգրած նոր տեսլականում, այն է` մշակել մարդկային ռեսուրսներին ուղղված նոր մոտեցումներ, զարգացնել ցանցային ենթակառուցվածքները, որոնց վրա է հիմնվելու Խմբի հետագա աճն ու զարգացումը, հաճախորդներին առաջարկել բարձրակարգ սպասարկում, մասնավորապես` շնորհիվ իր ծառայությունների բարելավված որակի, ինչպես նաև խթանել միջազգային զարգացման տեմպերը:

Ֆրանս Տելեկոմը (NYSE:FTE) գրանցված է Փարիզի Եվրոնեքսթ /Ա բաժին/ և Նյու Յորքի արժեթղթերի շուկաներում:

Orange-ն ավելի լավ ճանաչելու համար այցելեք (ինտերնետի միջոցով և բջջային հեռախոսով) www.orange.com, www.orange-business.com, www.orange-innovation.tv կամ հետևեք մեզ Twitter-ում @presseorange:


2012թ-ի 4-րդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2012թ-ի 3-րդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2012թ-ի 2-րդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2012թ-ի 1-ին եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2011թ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2011թ-ի չորրորդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները այստեղ:

2011թ-ի երրորդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:

2011թ-ի երկրորդ եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:

2011թ-ի առաջին եռամսյակի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:

2010թ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները գտեք այստեղ:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք