ինչ է մեզ համար նշանակում լինել պատասխանատու ընկերություն
Պատասխանատու մոտեցումը մեր ռազմավարության հիմքում է: Մենք խորապես համոզված ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցումը կարող են կարևորագույն դեր խաղալ հարատև զարգացման գործում: Մեզ համար լինել պատասխանատու ընկերություն նշանակում է ոչ միայն ապահովել սոցիալական զարգացում, իրագործել բարեգործական ծրագրեր և հոգալ շրջակա միջավայրի մասին, այլ նաև բերել նորարարություն, զարգացնել հետևողական ծառայություններ և ապրանքներ, որոնք հասանելի կլինեն մեծամասնության համար և կփոխեն մեր բաժանորդների ամենօրյա կյանքը` օգնելով նրանց իրենց անձնական և մասնագիտական կյանքում:
Մենք մշակել ենք սոցիալական պատասխանատվության ռազմավարություն` ուղղված ժամանակակից հասարակության կարիքներին, որով և կդրսևորվի մեր` որպես մեր հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և հասարակության նկատմամբ պատասխանատու ընկերության դերը:
Բարեգործության, մարդասիրական ծրագրերի և սոցիալական պատասխանատվության բնագավառում Orange Արմենիան որպես գերակա ճյուղեր է սահմանել երեխաների և երիտասարդների կրթությունը, դաստիարակությունը, առողջությունը և ժամանցը, ինչպես նաև խոցելի գյուղական համայնքների կայուն և հարատև զարգացումը:
Այս նպատակներին հասնելու համար մենք Հայաստանում համագործակցում ենք իրենց ոլորտի պրոֆեսիոնալների հետ, որոնք ունեն երկարատև տարիների փորձ և նվիրված են իրենց գործին: Առանձին ծրագրերի իրագործման համար մենք համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, սակայն ունենք նաև մշտական գործընկերներ: 2010թ. սկզբին մենք սկսեցինք ռազմավարական գործընկերություն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որի հետ միասին իրականացնում ենք խոցելի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը: Մեր նպատակն է ոչ միայն առանձին բարեգործական ակցիաներով մեր օգնությունը բերել համայնքին, այլ յուրաքանչյուր դեպքի համար գտնել այն ոլորտը, որին օգնելով` կկարողանանք խթանել համայնքի կայուն և հարատև զարգացումը և թողնել երկարատև ազդեցություն:
Լինելով հեռահաղորդակցության ընկերություն` մենք չենք կարող անտարբեր մնալ հասարակության այն անդամների նկատմամբ, որոնք հաղորդակցման խնդիրներ ունեն: Ինչպես այն բոլոր երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում Orange-ը, Հայաստանում նույնպես մենք մեր օժանդակությունն ենք բերում աուտիզմով հիվանդ երեխաներին: 2010թ. ապրիլից համագործակցում ենք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ, որն արդեն 10 տարուց ավելի նվիրվել է մասնավորապես աուտիզմով տառապող երեխաների խնամքին և սոցիալիզացմանը:
Եթե Դուք գիտեք, թե ինչպես կարելի է համագործակցել, և կցանկանայիք առաջարկել ծրագիր, որը մենք կարող ենք միասին իրականացնել, ապա խնդրում ենք կապվել մեզ հետ:


