ինչ է էկո-վարկանիշը
Orange Արմենիայի խանութներում և eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում վաճառվող հեռախոսներն ու սմարթֆոններն ունեն էկո-վարկանիշ, որը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի վրա: Հեռախոսների էկո-վարկանիշը գնահատվում է 1-5 սանդղակով, և որքան բարձր է հեռախոսի էկո-վարկանիշը, այնքան ավելի քիչ վնասակար բնապահպանական ազդեցություն ունի տվյալ բջջային հեռախոսը:
Էկո-վարկանիշը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ և թույլ է տալիս Ձեզ ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ միայն սարքի հնարավորություններով ու պարամետրերով, այլ նաև լինել ավելի պատասխանատու հեռախոս կամ սմարթֆոն ընտրելիս:
Բնապահպանական ծրագրերում Orange Արմենիան համագործակցում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան (www.panda.org/armenia) մասնաճյուղի հետ:
Orange-ի և WWF-ի համագործակցության շրջանակներում Orange Արմենիան Հայաստանում WWF-ի բնապահպանական գործունեությանը է հատկացնում նաև իր վաճառակետերում յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Գնելով հեռախոս Orange-ում` Դուք ուղղակիորեն նպաստում եք Հայաստանի վտանգված կենդանատեսակների պահպանությանը և Հայաստանում բնության զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանը:
Շրջակա միջավայրի վրա բջջային հեռախոսների էկո-վարկանիշը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ երեք ցուցանիշները.- ածխաթթու գազի (CO2) արտանետումների չափը, որը որոշվում է ապրանքի «կյանքի» հիմնական փուլերի` արտադրության, տրանսպորտային փոխադրման, օգտագործման և վերամշակման ընթացքում մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալով
- բնական ռեսուրսների պահպանման ցուցանիշը, որը որոշվում է ապրանքի բաղադրության մեջ մտնող չվերականգնվող նյութերի ծավալով (ոսկի, արծաթ և անագ)
- Ապրանքի էկոլոգիապես մաքուր ինժեներիան, որը չափվում է վնասակար նյութերի սահմանափակ օգտագործմամբ (քիմիական միացություններ, որոնք անբարենպաստ պայմաններում օգտագործելիս կամ վերամշակելիս կարող են ռիսկ ներկայացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար), հազվագյուտ ռեսուրսների ծագմամբ (ոսկի, արծաթ, անագ, տանտալ), ապրանքի վերանորոգման հնարավորությամբ, վերամշակված նյութերի օգտագործմամբ:
Էկո-վարկանիշի գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Orange-ի կողմից` BIO Intelligence Service-ի (http://www.biois.com/en/) և Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ (www.panda.org).:
Լինելով պատասխանատու ընկերություն` Orange-ն ուրախ է հայաստանյան իր սպառողներին տալ գիտելիքներ և հնարավորություն` նույնպես լինել պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ, որը դեռ միանգամայն նոր երևույթ է Հայաստանում:


