23.05.2013
Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Տաթևիկ Սողոմոնյանն է, ում զանգահարել էր իր ընկերը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Տաթևիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
22.05.2013
Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:
20.05.2013
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ: Առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում. դրանք կարելի է ձեռք բերել 10,470-ից 16,400 դրամ ամսական վճարով, 24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով:
18.05.2013
Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ
Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4,800 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար:
17.05.2013
Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 18 կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:
16.05.2013
Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Վահան Համբարձումյանն է, ում զանգահարել էր իր ազգականը Ռուսաստանից: Վահանն այսօր Orange-ի գրասենյակում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
13.05.2013
Orange-ը մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը
Մայիսի 10-ին Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում: Իսկ այսօր Orange-ը նվերներ հանձնեց իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը և ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես:
08.05.2013
Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2013-ը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 կոնֆերանսին:
06.05.2013
Orange-ի բաժանորդները կստանան ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել
Մայիսի 6-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:
04.05.2013
Հայտնի է դարձել Orange-ի բաժանորդի անունը, ով կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Այսօր հայտնի է դարձել «Դեպի Կանն» Facebook մրցույթի հաղթողը: Նա 21-ամյա Մուշեղ Թորոսյանն է, որի հեղինակած տեսանյութը դարձել է 10 ամենաշատ ձայներ հավաքած տեսանյութերից մեկը և արժանացել է Orange-ի ժյուրիի ամենաբարձր գնահատականին: Տեսանյութը կարելի է դիտել http://bit.ly/18f0GD1 հղումով:
02.05.2013
Իտալիան, Խորվաթիան և Թուրքիան` այսուհետ ռոմինգի Orange Գոտում 250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար
Այսօրվանից Իտալիայում, Խորվաթիայում և Թուրքիայում կգործեն Orange Գոտու բացառիկ սակագները ռոմինգի համար` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների և GPRS-ի համար: Իտալիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալWind Italy օպերատորի ցանցին, Խորվաթիայում` Tele2-ին, իսկ Թուրքիայում` TurkCell Turkey օպերատորին:
02.05.2013
Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 20 կրթաթոշակներ Գյումրիի և Վանաձորի համալսարաններում
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի 20 ուսանողների:
26.04.2013
Orange-ը ներկայացրեց SonyXperia Z սմարթֆոնը Հայաստանում
Այսօր Orange-ը ներկայացրեց Sony ընկերության առաջատար մոդելը՝ Sony Xperia Z սմարթֆոնը: Sony Xperia Z-ն առանձնանում է 5 դյույմանոց Full HD էկրանով, չորսմիջուկանի պրոցեսորով և 13 մեգապիքսել հզորությամբ արագագործ ֆոտոխցիկով: Այս սարքն օգտագործում է Sony-ի տարբեր մուլտիմեդիա ապրանքների առաջատար տեխնոլոգիաները՝ առաջարկելով «լավագույնը Sony-ից՝ սմարթֆոնում»:
23.04.2013
Orange-ի բաժանորդները կարող են ամսական վճարումները կատարել իրենց բանկի միջոցով՝ ավտոմատ կերպով
Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին:
19.04.2013
Orange-ն առաջարկում է ինտերնետի հատուկ սակագնային պլան մարզերի բնակիչներին
Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ:
15.04.2013
Orange-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Orange-ի բաժանորդներից մեկը այս տարի ևս կդառնա Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` պարզապես մասնակցելով Oarnge-ի «Դեպի Կանն» ֆեյսբուքյան մրցույթին:
12.04.2013
Մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 2013թ. առաջնությունը
Այսօր մեկնարկեց «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից:
10.04.2013
Orange-ը մեկնարկեց նոր՝ 3000դր. ամսավճարով սակագնային պլան Դելֆին, Պանտերա և Թիթեռ բաժանորդագրությունների համար
Այսօրվանից Orange-ում կարելի է բաժանորդագրվել Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրություններին՝ սկսած 3000 դրամ ամսավճարից:
04.04.2013
Orange-ը Հայաստանում կմեկնարկի Samsung Galaxy S4-ի վաճառքը մայիսի 4-ին
Այսօր Orange-ը հայտարարեց, որ մայիսի 4-ին կներկայացնի Samsung Galaxy S4 սմարթֆոնը Հայաստանում:
02.04.2013
Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց
Ապրիլի 1-ից սկսած՝ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար: