նորություններ

SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են  GALAXY S III-ը Հայաստանում 20.06.2012

SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են GALAXY S III-ը Հայաստանում

ստեղծված է մարդկանց համար և ոգեշնչված է բնությամբ

Այսօր թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Samsung Electronics»-ը և Orange Արմենիան` Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատարը, ներկայացրեցին GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ GALAXY S III-ը: Այն սմարթֆոն է՝ ոգեշնչված բնությամբ և ստեղծված մարդկանց համար. նա ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողների առօրյան: Samsung GALAXY S III-ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ ինտելեկտուալ տեսախցիկը և 1.9MP ճակատային տեսախցիկը սպառողին առաջարկում են բազմաթիվ նոր հնարավորություններ, ինչպես նաև դեմքի ճանաչման և և ամենահաջողված լուսանկարի ընտրության ֆունկցիաներ։ Samsung GALAXY S III սմարթֆոնը կյանքն առավել դյուրին է դարձնում, քանի որ ղեկավարվում է Android™ 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն՝ կիրառման համար առավել հարմար և կատարելագործված համակարգով:

«Այս սմարթֆոնի կարգախոսն է` “Ստեղծված է մարդկանց համար, ոգեշնչված է բնությամբ” Եվ իսկապես` կարգախոսը ամբողջովին համապատասխանում է սմարթֆոնի արտաքին տեսքին, դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում»,- ասաց Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

«Samsung»-ը մեր հիմնական գործընկերներից է Հայաստանում և կարևոր գործընկեր` Ֆրանս Տելեկոմ Խմբի համար, որի բազմաթիվ մոդելներ` հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետային համակարգիչներ, աքսեսուարներ, արդեն իսկ ներկայացված են մեր խանութներում: Ուրախ ենք այսօր մեր բաժանորդներին ներկայացնել «Samsung»-ի ամենավերջին ստեղծագործությունը` տպավորիչ ու ինովացիոն սմարթֆոն, որով արդեն կարելի է գրել և կարդալ հայատառ և որը կարելի է ձեռք բերել Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդագրությունների հետ միասին` հատուկ գնով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Samsung GALAXY S III-ը կարելի է ձեռք բերել 350,000 դրամով, իսկ Orange-ի խանութներում բաժանորդագրվելով ամսական բաժանորդագրության ծառայություններից մեկին` սկսած 215,000 դրամից: Ավելին, ի հավելումն իրենց ամսական բաժանորդագրության փաթեթում ներառված րոպեների և ինտերնետի ծավալի` Samsung GALAXY S III-ը գնելուց հետո առաջին մեկ տարվա ընթացքում Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 250-1000ՄԲ լրացուցիչ թրաֆիկ:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք