մամլո հաղորդագրություն

RSS

28.08.2012 Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի նվիրատվությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են հուլիս ամսվա SMS-հանգանակության արդյունքները
Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի երկրորդ փուլի` հուլիս ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

29.06.2012 Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 1,181 մարդ
Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

28.06.2012 Orange Ինտերնետի ամենահավատարիմ բաժանորդը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղին
Ընդամենը հաշված օրեր են մնացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցաշարի ավարտին: Այսօր Orange-ը, որն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գործընկերն է, անակնկալ մատուցեց ինտերնետի իր ամենահավատարիմ բաժանորդին, որն ընկերության Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը ձեռք է բերել 2009թ. նոյեմբերի 18-ին և մինչ այժմ մեկ օր անգամ չի դադարել օգտվել ծառայություններից:

28.06.2012 ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը
Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից:

26.06.2012 Orange-ը առաջինը Հայաստանում ներդնում է հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ
Այսօր Orange-ը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) հայտարարեցին երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

25.06.2012 Orange-ում 30 դրամ/րոպե սակագին Եվրոպայի ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու համար
Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն:

21.06.2012 Orange-ը ֆուտբոլասերներին հրավիրում է Հյուսիսային պողոտա`ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի խաղերը դիտելու
Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի քառորդ եզրափակչի խաղերը: Orange-ը, որը առաջնության պաշտոնական գործընկերն է, այսօրվանից հրավիրում է բոլոր ֆուտբոլասերներին Հյուսիսային պողոտա` ընկերության գլխավոր խանութին հարակից տարածքը` դիտելու առաջնության հետագա բոլոր խաղերը:

20.06.2012 Orange-ը Երաժշտության տոնի գլխավոր գործընկերն է
1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երgիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը:

20.06.2012 SAMSUNG-ը և Orange-ը ներկայացնում են GALAXY S III-ը Հայաստանում
ստեղծված է մարդկանց համար և ոգեշնչված է բնությամբ
Այսօր  թվային մեդիայի և թվային հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Samsung Electronics»-ը և Orange Արմենիան` Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատարը, ներկայացրեցին  GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ GALAXY S III-ը:

19.06.2012 Kaspersky ծառայություններ Orange Ինտերնետի բաժանորդերի համար
Այսուհետ Orange Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բաժանորդները կարող են ձեռք բերել անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարներից մեկի` Kaspersky ընկերության Kaspersky Anti-Virus 2012 լավագույն հակավիրուսային ծրագիրը կամ Kaspersky Internet Security 2012 ծրագիրն առանց խանութ այցելելու անհրաժեշտության` անմիջապես իրենց համակարգչից:

15.06.2012 Orange-MegaFon համագործակցությունը շարունակվում է
Այսօր Orange Արմենիան հայտարարեց MegaFon-ի հետ համագործակցության երկարացման մասին, որի շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, օգտվում են ռոմինգի համար բացառիկ սակագներից` ելքային և մուտքային զանգեր Orange-ի և MegaFon-ի բաժանորդներից 30 դրամ/րոպե ֆանտաստիկ սակագնով:

13.06.2012 Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արմենուհի Մնացականյանն է, ում զանգահարել էր Վրաստանում բնակվող իր բարեկամուհին` Անահիտ Սիմոնյանը: Արմենուհին կստանա ուղեգիր դեպի Վրաստան:

13.06.2012 Orange Բլոգից կարելի է թարմացնել Facebook և Twitter պրոֆիլները
Այսուհետ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի այցելուների Facebook և Twitter էջերում: Orange Բլոգի պրոֆիլը մյուս երկու սոցցանցերում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել Facebook կամ Twitter էջը Orange Բլոգի էջին:

12.06.2012 Orange-ն առաջարկում է «Առցանց օգնություն » ծառայությունը
Այսօր Orange-ը մեկնարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից:

11.06.2012 Orange Բլոգի լավագույն ֆուտբոլասերները կստանան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ
Այսօր Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը զուգահեռ մեկնարկում է «Լավագույն ֆուտբոլասեր» ֆոտո և վիդեո մրցույթը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը` մրցաշարի ավարտը:

08.06.2012 Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան հետևել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի խաղերին SMS-ների միջոցով
Այսօր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հետ մեկտեղ մեկնարկեց Orange-ի ֆուտբոլային նախագծերից մեկը` SMS հեռարձակում ծառայությունը, որն իսկական տոն կպարգևի Orange-ի ֆուտբոլասեր բաժանորդներին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ողջ ընթացքում:

07.06.2012 Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հունիսի 9-10-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2012 ոչ պաշտոնական կոնֆերանսին։

07.06.2012 Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում
Orange-ը հայտարարում է ռոմինգի բացառիկ սակագների մասին Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ անցկացվելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը: Այս երկրներներում մինչև օգոստոսի 31-ը Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան մուտքային և ելքային, ինչպես նաև տեղական զանգեր կատարել և հաղորդագրություններ ուղարկել 250 դրամ/րոպե անհավանական սակագնով:  

06.06.2012 Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Ռուզաննա Ղազարյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը` Վարդան Ղազարյանը: Ռուզաննան կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս:

05.06.2012 Հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ խաղին
Այսօր Orange ընկերության գլխավոր խանութում ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի պաշտոնական գործընկերության շրջանակներում յոթ բաժանորդների մրցանակներ հանձնվեցին:


News 1 - 20 273
առաջին | նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | հաջորդ | վերջին բոլորը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք