մամլո հաղորդագրություն

05.05.2011

Այսուհետ Orange-ում շաբաթ և կիրակի օրերն առանձնահատուկ են լինելու

Այսօրվանից, Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` կստանան անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: Ընդ որում, որքան մեծ լինի լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ անվճար րոպեներ կտրամադրվեն բաժանորդին: Օրինակ, եթե բաժանորդը լիցքավորի իր հաշիվը 1000 դրամով, կստանա 100 անվճար րոպե Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար, 1500-ի դեպքում` 150, 2000-ի դեպքում` 200 և այսպես շարունակ:

«Մեր ծառայությունների մեկնարկի օրից ճիշտ մեկ ու կես տարի է անցել և այս ամբողջ ընթացքում մենք բազմաթիվ անակնկալներ ենք ներկայացրել մեր բաժանորդներին, որի արդյունքում արդեն բաժանորդների կայուն բազա ունենք: Այսօր բացառություն չէ, և վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի կանխավճարային ծառայության մեր բոլոր բաժանորդներին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

« Մեր ցանկությունն է, որ շաբաթ և կիրակի օրերը մեր բաժանորդների համար վերածվեն իսկական տոնի և նրանք իսկապես վայելեն իրենց հանգիստը` չմտածելով ժամանակի մասին», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօեն Արամ Մկրտչյանը:

Այս առաջարկից օգտվելն ավելի հեշտ դարձնելու համար այսօրվանից Orange-ը լիցքավորման քարտերի շարքը համալրվեց ևս մեկով` 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտով, որն ունի մեկ ամիս վավերականության ակտիվ ժամկետ: Նոր լիցքավորման քարտն արդեն վաճառքում է և հասանելի կլինի թե Orange-ի 78 խանութներում և թե 7000-ից ավելի վաճառքի այլ կետերում: 


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք