մամլո հաղորդագրություն

08.06.2012

Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան հետևել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի խաղերին SMS-ների միջոցով

Այսօր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հետ մեկտեղ մեկնարկեց Orange-ի ֆուտբոլային նախագծերից մեկը` SMS հեռարձակում ծառայությունը, որն իսկական տոն կպարգևի Orange-ի ֆուտբոլասեր բաժանորդներին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ողջ ընթացքում: Նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները SMS հեռարձակում ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ցանկացած խաղում խփված գոլերի և խաղի վերջնական հաշվի, հանդիպման մեկնարկի և ավարտի, 11 մետրանոցների և դեղին քարտերի, ինչպես նաև խաղերի մյուս կարևոր պահերի մասին անմիջապես հեռախոսից:

SMS հեռարձակում ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1012 կարճ համարին ուղարկելով “euro” բանալի բառը, որից հետո բաժանորդը կսկսի ստանալ ծանուցումներ խաղերի ընթացքի մասին: Ստացված մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ:

Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:


բոլոր նորությունները

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք