Orange Գրքի մրցանակ 2012

Orange-Book-prize-2012

Orange-ը Հայ Գրքի Կենտրոնի հետ իրականացնում է արդեն երկրորդ «Orange գրքի մրցանակ» ամենամյա գրքի մրցույթը:

«Orange գրքի մրցանակ 2012» մրցույթի հաղթողները կհայտարարվեն 2013 թվականի փետրվարի 20-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կտպագրվի 500 տպաքանակով, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակները, բացառությամբ «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթողի, կստանան դրամական պարգև` 500 000 ՀՀ դրամ:

ով և ինչպես կարող է մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր.

  • ստեղծագործում են հայերեն (արևելահայերեն կամ արևմտահայերեն)
  • նախկինում երբեք չեն հրատարակել մրցույթին ներկայացվող իրենց ստեղծագործությունը (բլոգերում, ինտերնետային հանդեսներում և հրատարակման էլեկտրոնային այլ ձևերում հրապարակված գործերը, ինչպես նաև մինչև 10%-ի չափով ոչ էլեկտրոնային ձևաչափով, հրատարակված գործերը համարվում են չհրատարակված:)

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայերենով գրված ստեղծագործություն և դրա համառոտ բովանդակությունը/հատված:

Ստեղծագործությունները պետք է ուղարկել 2012թ.-ի մինչև նոյեմբերի 15-ը` orangebookprize@orangearmenia.am էլեկտրոնային փոստի հասցեով, Word կամ PDF ֆորմատով: Նամակի թեմա (subject) դաշտում լրացրեք Orange Book Prize: Նամակի տեքստում նշեք Ձեր անձնական տվյալները` իրական անունը, բնակության երկիրը, քաղաքային և բջջային հեռախոսահամարները:

Մասնակիցն իրավունք ունի ի լրումն իրական անվան նշել նաև կեղծանուն, որով ցանկանում է հանդես գալ որպես ներկայացված ստեղծագործության հեղինակ: Նման նշում չլինելու դեպքում որպես ստեղծագործության հեղինակի անուն ներկայացվում է մասնակցի իրական անունը:

Մասնակցության համար ներկայացվող ստեղծագործությունը պետք է պատկանի հետևյալ ժանրերից որևէ մեկին`

  • պատմվածք
  • վեպ/վիպակ
  • հեքիաթ
  • բանաստեղծական շարք (մինչև 5 գործ)

Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակումներ չկան:

հաղթող ստեղծագործությունների ընտրության կարգը

Մրցույթի ժյուրին, որը բաղկացած է ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներից, կկարդա ներկայացված բոլոր ստեղծագործությունները: Յուրաքանչյուր ժանրից կընտրվի առավելագույնը երեք թեկնածու ստեղծագործություն, որոնք, ըստ ժյուրիի, բավարարում են մրցույթի պայմանները և ներկայացված ստեղծագործություններից լավագույնն են:

Մրցանակի թեկնածու գործերը կհրապարակվեն այս էջում 2013թ. հունվարի 15-ին:

Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով: 2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առցանց քվեարկության արդյունքները, և կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:

Հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ. փետրվարի 20-ին տեղի ունեցող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի կողմից ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:

Եթե որևէ ժանրում ներկայացված ստեղծագործություններից ոչ մեկը չի արժանանում ժյուրիի հավանությանը, ժյուրին իրավունք ունի որոշում կայացնել և այդ ժանրում հաղթող չճանաչել ոչ մի ստեղծագործություն:

Մրցույթի մասնակցության պայմանների, տպագրության և այլ հարցերի բոլոր մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

Մասնակցելով Մրցույթին` մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել է և համաձայն է մրցույթի բոլոր պայմաններին:

ժյուրի

Մեր ժյուրիի կազմում են "պրոֆեսիոնալ" ընթերցողներ.

Սերժ Մելիք Հովսեփյան
Serge-Melik-Hovsepyan.jpg
ռեժիսոր
Սիրանուշ Դվոյան
Siranush-Dvoyan.png
գրականագետ
Աննա Սարգսյան
Anna-Sargsyan.png
լրագրող
Վահրամ Դանիելյան
Vahram-Danielyan.png
գրականագետ
Արմեն Պատվականյան
Armen_Patvakanyan.jpg
խմբագիր
Անի Չիբուխչյան
Ani-Chibukhchyan.png
բլոգեր
Անուշ Քոչարյան
Anush-Kocharyan.png
լրագրող
Facebook քվեներ
facebook-vote.jpg




առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք