վերալիցքավորում և պարբերական վճարումների ընդունում
Մենք ցանկանում ենք, որ հաշիվը վերալիցքավորելը և վճարումներ կատարելը Ձեզ համար առավելագույնս հարմար լինի ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում գտնվելիս: Որ եղանակն էլ ընտրեք, միշտ կարճ հաղորդագրությամբ կստանաք Ձեր վճարման հաստատումը:
Ձեր Orange հաշիվը կարող եք լիցքավորել.
- 77 Orange խանութներում
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, և SAS սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- TelCell, Tandem վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում`
Ամերիաբանկ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
Կոնվերս Բանկ
Յունիբանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
Արդշինինվեստբանկ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ
Զարգացման Հայկական Բանկ
Անելիք բանկ
ՊրոԿրեդիտ բանկ
Ինեկոբանկ
Արցախ բանկ
Հայբիզնես բանկ
Orange-ի վերալիցքավորման քարտերը

վավերականության ժամկետներ
| 100-499 դրամ
լիցքավորելու դեպքում | 3 օր
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 500-999 դրամ
լիցքավորելու դեպքում | 15 օր
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 1000-1499 դրամ
լիցքավորելու դեպքում | 1 ամիս
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 1500-2499 դրամ
լիցքավորելու դեպքում | 2 ամիս
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 2500-4999 դրամ
լիցքավորելու դեպքում | 3 ամիս
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 5000-9999 դրամ
լիցքավորելու դեպքում | 6 ամիս
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
| 10 000 և ավելի դրամ
լիցքավորելու դեպքում | 12 ամիս
զանգելու և զանգեր ընդունելու համար | 6 ամիս
զանգեր ընդունելու համար |
Մենք գիտենք, թե ճամփորդելիս որքան կարևոր է կապի մեջ մնալ ընտանիքի անդամների և ընկերների հետ: Այժմ Դուք կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվը կամ կատարել այլ վճարումներ արտերկրում գործող QIWI, ezetop և Intercoopbank-ի INTEREXPRESS վճարման համակարգերի միջոցով:

QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Orange ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում:

ezetop-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ezetop համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ezetop.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են Mastercard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով:

Intercoopbank-ի հիմնական ծառայություններից մեկը` ֆիզիկական անձանց INTEREXPRESS վճարման միջազգային համակարգի միջոցով վճարման տարբեր գործիքներ և ծառայություններ տրամադրելն է:
Intercoopbank-ն ունի մոտ 70 000 սպասարկման և վաճառքի կետեր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (Ուկրաինա, Վրաստան, Տաջիկստան և այլն), ինչպես նաև ԱՄԷ-ում և Չեխիայում:
Ռուսաստանում գտնվելիս Դուք այսուհետ կարող եք լիցքավորել Ձեր Orange հաշիվը INTEREXPRESS վճարման համակարգին միացված CyberPlat և Lider վճարման տերմինալներով, ինչպես նաև Intercoopbank-ի մասնաճյուղերում և բանկոմատներով: Վճարման հնարավորությունների մանրամասն հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այժմ հնարավոր է լիցքավորել ձեր հաշիվը նաև «Մոբիլնի Էլեմենտ»-ի (Мобильный Элемент) վաճառասրահներում և տերմինալների միջոցով, որն ունի ավելի քան 2.000 վճարման տերմինալ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և այլ հարակից մեծ քաղաքներում: Դուք կարող եք վերալիցքավորել ձեր հաշիվը նաև INTEREXPRESS վճարային համակարգի գործընկեր Ռապիդա-ի միջոցով, Մոսկվայի վարկային բանկի (МКБ - Московский кредитный банк) ավելի քան 4.000 տերմինալների և բանկոմատների, ինչպես նաև «Ռուսկի ստանդարտ» (Русский стандарт) բանկի բանկոմատների միջոցով:
Հետվճարային և ամսական բաժանորդագրությամբ (ձայնային հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայությունների) բաժանորդները այսուհետ կարող են վճարել Orange-ի ծառայությունների համար բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու՝ պարբերական վճարումների ընդունման ծառայության (այսուհետ` Ծառայություն) շնորհիվ:
Ծառայությանը կարող եք գրանցվել այցելելով Orange-ի ցանկացած խանութ կամ Բանկի* մասնաճյուղ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- պատշաճ կերպով լրացված և ձեր կողմից ստորագրված պարբերական վճարումների հանձարարական-դիմումը,
- ձեր բանկային կամ քարտային հաշվեհամարը,
- այլընտրանքային հեռախոսահամար,
- ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել Բանկի կողմից:
Ծառայությունն ակտիվանում և դրա մատուցումը սկսվում է ձեր կողմից պարբերական հանձնարարական-դիմումը ստորագրելու ամսվան հաջորդող ամսվա 11–ից, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը:
Յուրաքանչյուր ամիս ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու է հաշիվ` հաշվում նշված ամսվա ընթացքում Օրանժ Արմենիայի կողմից մատուցված շարժական ծառայություններից օգտվելու համար: Այս հաշվի հիման վրա Բանկն իրականացնում է հաշվում նշված պարտքի գումարի ելքագրում` հաշիվը ստանալու ամսվա 11-րդ օրվանից սկսած: Եթե գումարը ելքագրելու պահին ձեր հաշվին չկան բավարար միջոցներ, ապա Բանկն իրականացնում է պարտքի գումարի ելքագրում մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` օրական կատարելով ելքագրման մեկ փորձ: Գանձումը կատարելուն պես դուք կստանաք կարճ հաղորդագրություն(SMS): Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Orange-ի կողմից ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ` Orange-ի կողմից սահմանված կարգով և պայմաններին համապատասխան: Ելքագրված գումարի հետ համաձայն չլինելու դեպքում, դուք կարող եք զանգահարել Բանկ, ստանալու համար տեղեկատվություն ելքագրված գումարի վերաբերյալ:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Բանկն իրավասու է իրականացնել պարտքի մնացած գումարի ելքագրում` Ձեր հաշվին բավարար միջոցներ լինելուն պես, մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը:
Եթե փոխում եք բանկը և/կամ ձեր բանկային հաշիվը, ապա դուք պետք է դադարեցնեք տվյալ Բանկի կողմից մատուցվող Ծառայությունը և կրկին ստորագրեք պարբերական հանձնարարական-դիմում՝ նոր բանկային տվյալներով: Տվյալ գործողությունները կարող եք կատարել Orange-ի խանութներից մեկում կամ ձեր բանկի ցանկացած մասնաճյուղում:
Դուք կարող եք հրաժարվել ծառայությունից՝ ցանկացած պահի այցելելով Orange-ի խանութ կամ Բանկի մասնաճյուղ: Բանկը դադարեցնում է Ծառայության մատուցումը` Ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը ձեր կողմից ստորագրելու ամսվան հաջորդող ամսվանից: Ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան բանկի դիմումի ձևը և կցել անձնագրի պատճեն: Ծառայության մատուցումը դադարեցվում է նաև ձեր բանկային հաշվեհամարի փակման դեպքում, սակայն, անկախ Բանկի կողմից ձեր Ծառայության մատուցման դադարեցման պատճառից, դուք պարտավոր եք անձամբ ճշտել ձեր պարտքն Orange-ի նկատմամբ և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` թույլ չտալով դրա կուտակումը:
*Ծառայությունը հասանելի է հետևյալ 5 բանկի միջոցով՝
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Կոնվերս Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ


