թարմացում MF656A մոդեմի ծրագրի համար
Windows օպերացիոն համակարգի համար մոդեմի վերջին թարմացումներով ծրագիրն օգտագործելու և նորացված պարամետրերի շնորհիվ մոդեմի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք հետևել հրահանգներին.
- Սեղմեք այս հղումը և պահպանեք թարմացման ծրագիրը Ձեր համակարգչում
- Եթե միացած եք ինտերնետին, սեղմեք “Անջատել” կոճակը և փակեք ընթացիկ Ինտերնետ Հիմա ծրագիրը
- MF 656A մոդեմի միջից հանեք SIM քարտը (առկայության դեպքում հանեք նաև Micro SD հիշողության քարտը)
- MF 656A մոդեմը կցեք համակարգչի USB միացման հանգույցին (առանց SIM և Micro SD քարտերի)
- Գործարկեք թարմացման ծրագիրը, որն ավտոմատ կերպով կճանաչի Ձեր մոդեմը
- Սեղմեք “Update” կոճակը և սպասեք մոտավորապես 8 րոպե, մինչև թարմացումն իրականացվի
- Հեռացրեք նախկին “Internet Hima” ծրագիրը Ձեր համակարգչից
- Կրկին տեղադրեք “Internet Hima”-ն` մոդեմը միացնելով համակարգչին
Ուշադրություն` մի’ անջատեք մոդեմը թարմացման 8 րոպեների ընթացքում, այլապես կարող եք այն վնասել:
Եթե Դուք օգտագործում եք Mac օպերացիոն համակարգ, ապա թարմացումենրի համար կարող եք այցելել ցանկացած Orange խանութ` վերցնելով Ձեզ հետ Ձեր մոդեմը: