Orange Բիզնես

Ծառայության նկարագիր

Orange Բիզնեսը հետվճարային համակարգով ծառայություն է, որի դեպքում բաժանորդի համար առանձնացվում է մեկ հիմնական հաշիվ, և յուրաքանչյուր հեռախոսագծի համար` մեկ կորպորատիվ և մեկ անհատական ենթահաշիվ: Հիմնական հաշվի համար սահմանվում է բացասական հաշվեկշռի սահմանաչափ, որը բաժանորդի ցանկությամբ բաշխվում է ըստ հեռախոսագծերի կորպորատիվ ենթահաշիվների այնպես, որ բոլոր հեռախոսագիծ օգտագործողների համար նախատեսված բացասական հաշվեկշռի սահմանաչափերի հանրագումարը չգերազանցի հիմնական հաշվի բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բացասական հաշվեկշռի սահմանաչափն այն առավելագույն պարտքն է, որը բաժանորդը կարող է ունենալ Orange-ի նկատմամբ և որոշվում է Orange-ի կողմից` հաշվի առնելով բաժանորդի կողմից հայցվող հեռախոսագծերի քանակը: Բացասական հաշվեկշռի սահմանաչափը կարող է փոփոխվել բաժանորդի դիմումի համաձայն` Օրանժի կողմից սահմանված կարգով: Բացասական հաշվեկշռի սահմանաչափը սահմանվում է բաժանորդային պայմանագրում: Հիմնական հաշվի ներքո առանձնացված յուրաքանչյուր հեռախոսագծի համար վճարվում է ամսավճար, որը չի կարող օգտագործվել Orange-ի ծառայություններից օգտվելու համար: Բաժանորդը կարող է վերահսկել յուրաքանչյուր հեռախոսագծի կորպորատիվ ենթահաշիվը` ընտրելով Orange-ի կողմից սահմանված ծախսերի վերահսկման տեսակներից մեկը: Ծախսերի վերահսկման տեսակը որոշվում է ըստ յուրաքանչյուր հեռախոսագծի:

Ա. Ծախսերի վերահսկման տեսակ 1.Ամսվա ընթացքում կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելուց հետո հեռախոսագիծ օգտագործողը չի կարող օգտվել Orange-ի ելքային ծառայություններից, սակայն անհատական ենթահաշիվը դրական լինելու դեպքում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտագործողն իրավունք ունի այդ գումարի չափով օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից: Orange Բիզնես բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց:

Բ. Ծախսերի վերահսկման տեսակ 2.Հեռախոսագիծ օգտագործողի կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը կրում է տեղեկատվական բնույթ, ըստ որի` համապատասխան հեռախոսագիծ օգտագործողը տեղեկացվում է, որ սպառել է իր համար սահմանված ծախսերի վերահսկման սահմանաչափը, սակայն կարող է շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից: Ամեն դեպքում բոլոր հեռախոսագիծ օգտագործողները միասին չեն կարող գերազանցել բաժանորդի հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց, ընդ որում` նաև կատարված այն ծախսերի, որոնք գերազանցում են կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Այսինքն` ծախսերի վերահսկման այս տեսակի դեպքում բաժանորդը պատասխանատու է կորպորատիվ ենթահաշվի վրա կուտակված ամբողջ պարտքի համար` անկախ այն հանգամանքից, թե պարտքը կուտակվել է ծախսերի վերահսկման սահմանաչափի սահմաններում, թե դրա գերազանցմամբ: Հեռախոսագիծ օգտագործողն իրավունք ունի անհատական ենթահաշվում առկա դրական սահմանաչափի սահմաններում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտվել Orange-ի այն ծառայություններից, որոնք հասանելի չեն կորպորատիվ ենթահաշվից, իսկ հիմնական հաշվի բացասական հաշվեկշռի սահմանաչափին հասնելու պարագայում` Orange-ի բոլոր ծառայություններից:

Ե. Ծախսերի վերահսկման տեսակ 3.Կորպորատիվ ենթահաշվի համար ծախսերի վերահսկման սահմանաչափ չի սահմանվում: Ամեն դեպքում, բոլոր հեռախոսագիծ օգտագործողները միասին չեն կարող գերազանցել բաժանորդի հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց: Հեռախոսագիծ օգտագործողն իրավունք ունի անհատական ենթահաշվում առկա դրական սահմանաչափի սահմաններում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտվել Orange-ի այն ծառայություններից, որոնք հասանելի չեն կորպորատիվ ենթահաշվից, իսկ հիմնական հաշվի բացասական հաշվեկշռի սահմանաչափին հասնելու պարագայում` Orange-ի բոլոր ծառայություններից:

Բաժանորդն իրավասու է հիմնական հաշվի ներքո ակտիվացված յուրաքանչյուր հեռախոսագծի համար սահմանել Orange-ի ծառայությունների փաթեթ , (կորպորատիվ ծառայությունների փաթեթ): Օրանժն առաջարկում է կորպորատիվ ծառայությունների 18 փաթեթ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր հեռախոսագծի համար որոշել կորպորատիվ հաշվից վճարվող զանգերի սահմանաչափը և այն ծառայությունները, որոնք հասանելի կլինեն կորպորատիվ ենթահաշվից` առաջնորդվելով հեռախոսագիծ օգտագործողներից յուրաքանչյուրի անհատական պահանջներով և աշխատանքի բնույթով: Օրինակ` հեռախոսագիծ օգտագործողներից մեկի համար կորպորատիվ հաշվից կարող են ակտիվացվել միայն փաթեթի ներսում զանգեր կատարելու, մյուսի համար` նաև տեղական այլ ցանցեր զանգելու և Բջջային ինտերնետից օգտվելու հնարավորությունները և այլն: Հեռախոսագիծ օգտագործողը կարող է օգտվել Orange-ի մնացած ծառայություններից՝ պարզապես վերալիցքավորելով անհատական ենթահաշիվը:

Սակագնային պլան

Orange Բիզնես շարժական հեռախոսակապի ծառայության սակագնային պլանը որոշվում է համաձայն բաժանորդի կողմից ակտիվացված հեռախոսագծերի քանակի: Հեռախոսագծերի համար վճարվող ամսավճարի չափը պայմանավորված է սակագնային պլանով:

Սակագնային պլան ամսավճար
Բիզնես 1 (1-5 գիծ)
Բիզնես 2 (6-20 գիծ)
Բիզնես 3 (21-50 գիծ)
Բիզնես 4 ( 51 և ավել գիծ)
500 դրամ/գիծ/AMD/line
400 դրամ/գիծ/AMD/line
300 դրամ/գիծ/AMD/line
100 դրամ/գիծ/AMD/line

Սակագնային տարբերակ

Բաժանորդի կողմից ընտրված սակագնային տարբերակով են որոշվում մատուցվող ծառայությունների սակագները: Սակագնային տարբերակը ընդհանուր է բոլոր հեռախոսագծերի համար:

Բաժանորդների փակ խումբ

Orange Բիզնես բաժանորդները կարող են ընտրել նաև բաժանորդների փակ խումբ, որի մեջ ներառվող հեռախոսագիծների համար սահմանվում են ավելի ցածր սակագներ` միմյանց զանգելու համար: Բաժանորդների փակ խմբի մեջ ներառվող յուրաքանչյուր հեռախոսագծի համար սահմանվում է լրացուցիչ ամսավճար` կախված ընտրված բաժանորդների փակ խմբի տեսակից և սակագնային տարբերակից: Բաժանորդը կարող է ընտրել բաժանորդների փակ խմբի տեսակ յուրաքանչյուր հեռախոսագծի համար:

ինչպես ընտրել սակագնային պլան, սակագնային տարբերակ և ԲՓԽ

Orange Բիզնես հետվճարային ծառայության սակագնային պլանը որոշվում է` համաձայն բաժանորդի կողմից ակտիվացված հեռախոսագծերի քանակի և սահմանվում է բաժանորդային պայմանագրում:

ինչպես փոխել բաժանորդագրության տեսակը

Անցում Orange Բիզնես ծառայությունից Orange Խոսենք կամ Ամեն ամիս (Orange Դելֆին, Թիթեռ, Պանտերա կամ Առյուծ) ծառայության

Եթե Orange Բիզնես ծառայության բաժանորդը ցանկանում է դառնալ Orange Խոսենք կամ Ամեն ամիս ծառայության բաժանորդ, ապա նախ անհրաժեշտ է լուծել Orange Բիզնես ծառայության պայմանագիրը ամբողջությամբ կամ կոնկրետ հեռախոսագծի մասով, որից հետո համապատասխան հեռախոսագծի(ների) վերաբերյալ կնքել նոր` Orange Խոսենք կամ Ամեն ամիս ծառայության բաժանորդային պայմանագիր: Բաժանորդային պայմանագիրը լուծելիս Orange Բիզնես ծառայության բաժանորդը պարտավոր է վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը, իսկ եթե բաժանորդային պայմանագիրը լուծվում է միայն կոնկրետ հեռախոսագծերի մասով, ապա` դրանց կորպորատիվ ենթահաշվին առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը: Եթե բաժանորդն ունի որոշակի ժամկետում Orange-ի բաժանորդ մնալու չավարտված պարտավորություն, ապա անհրաժեշտ է նաև վճարել բաժանորդային պայմանագրով նախատեսված համապատասխան գումարները և տուգանքները: Երբ Orange Բիզնես ծառայության հեռախոսագիծ օգտագործողը դառնում է Orange Խոսենք կամ Ամեն ամիս ծառայությունների բաժանորդ, ապա անցումը կատարվում է անմիջապես, և անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է: Orange Բիզնեսից Orange Խոսենք կամ Ամեն ամիս անցման դեպքում տվյալ հեռախոսագծի մասով Orange Բիզնես ծառայության դիմաց վերջին ամսավճարը, ինչպես նաև Ամեն ամիս ծառայության առաջին ամսվա ամսավճարը գանձվում է ամբողջությամբ` անկախ օգտագործված օրերի քանակից:

ինչպես փոխել սակագնային պլանը, սակագնային տարբերակը և ԲՓԽ-ն

Orange Բիզնես ծառայության դեպքում սակագնային պլանի փոփոխությունը կատարվում է ըստ հեռախոսագծերի քանակի փոփոխության (ավելացման կամ նվազեցման): Դրա համար անհրաժեշտ է այցելել Orange-ի գլխավոր խանութ կամ դիմել վաճառքի կոորդինատորին` կնքելով համապատասխան համաձայնագիր (հավելված):
Բաժանորդը կարող է ցանկացած պահի անվճար փոխել սակագնային տարբերակը և հեռախոսագծերի համար ակտիվացնել կամ ապաակտիվացնել բաժանորդների փակ խմբի տարբերակներից որևէ մեկը: Դրա համար անհրաժեշտ է այցելել Orange-ի գլխավոր խանութ կամ դիմել վաճառքի կոորդինատորին` կնքելով համապատասխան համաձայնագիր (հավելված): Բաժանորդը կարող է նաև փոփոխել ընտրված բաժանորդների փակ խմբի տեսակը ցանկացած հեռախոսագծի համար կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված` Իմ Orange էջից: Բաժանորդների փակ խմբի փոփոխման դեպքում տվյալ հեռախոսագծի մասով Բաժանորդների փակ խմբից օգտվելու համար սահմանված ամսավճարը համապատասխան ամսվա համար ենթակա է գանձման` անկախ օգտագործված օրերի քանակից:

ինչպես կատարել վճարումները

Orange Բիզնես ծառայության համար բաժանորդը պարտավոր է վճարումները կատարել հետվճարային համակարգով` նախորդ ամսվա ամսավճարը և օգտագործված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը վճարելով մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Ամսվա ընթացքում հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելու դեպքում բաժանորդը կարող է շարունակել օգտվել Orange-ի ելքային ծառայություններից առկա պարտքն ամբողջությամբ վճարելու դեպքում, իսկ հեռախոսագիծ օգտագործողը` նաև անհատական ենթահաշիվը վերալիցքավորելու դեպքում: Orange Բիզնես ծառայության ամսավճարը բաժանորդը պարտավոր է վճարել յուրաքանչյուր հեռախոսագծի համար` անկախ տվյալ հեռախոսագծով Orange-ի ծառայություններից օգտվելու փաստից: Կախված հեռախոսագծի համար ընտրված կորպորատիվ ծառայությունների փաթեթից ամսավճարի գանձումը կատարվում է կորպորատիվ կամ անհատական ենթահաշվից: Կախված ծախսերի վերահսկման տեսակից` բաժանորդին հաշիվ-ապրանքագիր ներկայացվում է կամ միայն կորպորատիվ ենթահաշվից, կամ կորպորատիվ և անհատական ենթահաշիվներից կատարված ծախսերի և Orange-ի օգտագործված ծառայությունների համար, սակայն ցանկացած դեպքում Բաժանորդը վճարում կատարում է միայն կորպորատիվ ենթահաշիվների համար հետևյալ վճարման միջոցներով`

  • 74 Orange խանութներում
  • հետևյալ բանկերում` 
    Ամերիաբանկ
    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ 
    ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ 
    Արարատ բանկ 
    Կոնվերս բանկ 
    Յունիբանկ 
    ՎՏԲ-Հայաստան բանկ 
    Հայէկոնոմբանկ
    Արդշինինվեստբանկ 
    ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ 
    Զարգացման Հայկական Բանկ 
    Անելիք բանկ 
    ՊրոԿրեդիտ բանկ 
    Ինեկոբանկ
    Արցախ բանկ 
    Հայբիզնես բանկ

Հեռախոսագիծ օգտագործողները կարող են լիցքավորել միայն անհատական ենթահաշիվը հետևյալ վճարման միջոցներով`

Orange-ի վերալիցքավորման քարտերով
74 Orange խանութներում
ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում

հեռախոսահամարի կարգավիճակ

Orange Բիզնես ծառայությունն ակտիվանում է առաջին զանգը կատարելու պահից: Ծառայությունը բաժանորդի համար ակտիվ է մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում բաժանորդը կարող է զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ, ինչպես նաև օգտվել բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Մինչև վճարման օրը (յուրաքաչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Orange Բիզնես ծառայության բաժանորդը կարող է միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Հեռախոսագիծ օգտագործողներն այս շրջանում անհատական ենթահաշիվները լիցքավորելով ևս չեն կարող օգտվել ելքային ծառայություններից: Անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է և կարող է օգտագործվել ծառայությունների վերաակտիվացման դեպքում: Պասիվ շրջանում ցանկացած պահի բաժանորդը կարող է վերաակտիվացնել բոլոր ծառայությունները`պարզապես վճարելով իր առկա ամբողջ պարտքը (ամսավճարներ և բացասական հաշվեկշիռ): Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձման: Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը բաժանորդը չի վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը կասեցվում (ապաակտիվացվում) է մեկ ամիս ժամկետով: Ծառայության կասեցումը բաժանորդին չի ազատում նախորդ ամիսների համար հաշվարկված ամսավճարը և կուտակված այլ պարտքերը վճարելու պարտականությունից: Հեռախոսագիծ օգտագործողները անհատական ենթահաշիվը լիցքավորելով ևս ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն անհատական ենթահաշվի դրական հաշվեկշիռը պահպանվում է և կարող է օգտագործվել ծառայության վերաակտիվացման դեպքում: Կասեցման ժամանակահատվածում բաժանորդը դեռևս հնարավորություն ունի վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Orange Բիզնես ծառայությունների կասեցումը վերաբերում է բաժանորդագրված բոլոր հեռախոսագծերին` անկախ ծախսերի վերահսկման տեսակից և ակտիվացված կորպորատիվ ծառայությունների փաթեթից կամ անհատական ենթահաշվին առկա մնացորդից:
Եթե մինչև կասեցման ժամկետը լրանալը բաժանորդը պարտքն ամբողջությամբ չի մարում, բաժանորդային պայմանագիրը Orange-ի կողմից կարող է միակողմանի լուծվել` առանց բաժանորդին լրացուցիչ տեղեկացնելու` բաժանորդի հեռախոսագիծը հատկացնելով այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության վերաակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով` նոր բաժանորդային պայմանագիր կնքելու միջոցով:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք