Ինտերնետ Հիմա, MyFi և Ֆլայբոքս

Ինտերնետ Հիմա, MyFi և Ֆլայբոքս ծառայությունների նկարագրություն

Եթե Դուք Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայության բաժանորդ եք, ապա ամեն ամիս ստանում եք գերարագ ինտերնետի փաթեթ` համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի: Գերարագ ինտերնետի փաթեթը սպառվելու դեպքում Դուք շարունակում եք օգտվել անսահմանափակ ինտերնետից: Որպես Ինտերնետ Հիմայի կամ MyFi –ի բաժանորդ` ամեն ամիս նաև ստանում եք կարճ հաղորդագրությունների փաթեթ, որը սպառելու դեպքում կարող եք շարունակել ուղարկել կարճ հաղորդագրություններ` լիցքավորելով հաշիվը կամ օգտագործելով Ձեր գումարային սահմանաչափը:

Եթե Դուք Ֆլայբոքս ծառայության բաժանորդ եք, ապա ամեն ամիս ստանում եք գերարագ ինտերնետի փաթեթ` համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի: Գերերագ ինտերնետի փաթեթը սպառվելու դեպքում Դուք շարունակում եք օգտվել անսահմանափակ ինտերնետից: Որպես Ֆլայբոքս ծառայության բաժանորդ` Դուք նաև հնարավորություն ունեք ըստ Ձեր սակագնային պլանի ընտրելու մեկ կամ մի քանի ծառայությունների փաթեթներ, որոնք ներառում են տեղական կամ միջազգային զանգեր կատարելու րոպեներ, տեղական կամ միջազգային SMS-ներ: Ամսական բաժանորդագրության մեջ ներառված փաթեթները սպառելու դեպքում Դուք հնարավորություն ունեք կատարել զանգեր և ուղարկել կարճ հաղորդագրություններ` լիցքավորելով Ձեր հաշիվը կամ օգտագործելով Ձեր գումարային սահմանչափը:

Ինտերնետ Հիմա, MyFi և Ֆլայբոքս սակագնային պլաններով սահմանված տվյալ ամսվա ընթացքում Ձեր կողմից չսպառված գերարագ ինտերնետի ծավալը փոխանցվում է հաջորդ ամիս և գումարվում այդ ամսվա գերարագ ինտերնետի ծավալին, որն ամբողջությամբ տվյալ ամսվա ընթացքում չսպառելու դեպքում կարող է կրկին փոխանցվել հաջորդ ամիսներ: Ամեն դեպքում յուրաքանչյուր ամսվա գերարագ ինտերնետի ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել Ձեր սակագնային պլանին համապատասխան ծավալի կրկնակի չափը, իսկ գերազանցելու դեպքում մնացորդը կզրոյացվի:

Orange-ի շարժական ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կարող եք ձեռք բերել համապատասխան մոդեմ` հատուկ պայմաններով կամ վճարելով ամբողջ արժեքը: www.orangearmenia.am/internet/modems/ Մոդեմների համար տրամադրվում է արտադրողի երաշխիք: Այն Ձեզ հանձնելիս անհրաժեշտ է զննել տեղում և անհապաղ հայտնել թերություններ կամ անսարքություններ հայտնաբերելու դեպքում: Orange-ի կողմից առաջարկվող մոդեմները և սարքերը համատեղելի են միայն Orange-ի կողմից մատուցվող ծառայության և Orange-ի SIM քարտերի հետ:

Եթե Դուք Orange ինտերնետ ծառայության հետ ձեռք բերեք նաև մոդեմ, ապա կունենաք 15 օր ինտերնետ ծառայությունը փորձարկելու համար, մասնավորապես` պարզելու համար, թե արդյոք այն բավարարում է Ձեր կարիքները և համապատասխանում է Ձեր պահանջներին, առկա է ծածկույթ այն վայրերում, որտեղ Դուք հիմնականում նախատեսում եք օգտվել ծառայությունից և ծանոթանալու շարժական ինտերնետի ծառայություններին: Փորձնական ժամկետի ընթացքում ինտերնետ ծառայության, դրանից օգտվելու կամ դրա որակի հետ կապված խնդիրների առկայության դեպքում կարող եք դիմել Orange-ի ցանկացած խանութ և համատեղ ընդունելի լուծում չգտնելու դեպքում հրաժարվել բաժանորդագրումից: Այս դեպքում վճարված ամսավճարը ձեզ հետ կվերադարձվի, եթե գերարագ ինտերնետի օգտագործված ծավալը չի գերազանցում 100 ՄԲ-ը: Հետագայում Orange-ի շարժական ինտերնետ ծառայությանը կարող եք կրկին բաժանորդագրվել սարքավորումը վերադարձնելու օրվանից 2 ամիս անց և 1 տարվա ընթացքում 3 անգամից ոչ ավել:

Orange ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվելու պայմանագիրը կնքվում է անժամկետ և Դուք ցանկացած պահի կարող եք այն դադարեցնել` պարզապես այցելելով Orange խանութ: Եթե Դուք բաժանորդագրվելով Orange ինտերնետին ձեռք եք բերել նաև ինտերնետ ծառայություններից օգտվելու սարք հատուկ պայմաններով և որոշակի ժամանակահատվածում բաժանորդ մնալու պարտավորությամբ, ապա պարտավորության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդագրությունը շարունակվում է, եթե Դուք այն չեք դադարեցնում` այցելելով Orange խանութ:

ինչպես ընտրել սակագնային պլանը

Ինտերնետ Հիմա, MyFi և Ֆլայբոքս ծառայությունների սակագնային պլանն ընտրում եք բաժանորդային պայմանագիրը կնքելիս:

ինչպես փոխել սակագնային պլանը

Եթե Դուք Ինտերնետ Հիմա, MyFi կամ Ֆլայբոքս ծառայության բաժանորդ եք, կարող եք ցանկացած պահի անվճար փոխել սակագնային պլանը` այցելելով Իմ Orange էջը, կամ Orange խանութ և ստորագրելով համապատասխան դիմում/համաձայնագիր, եթե սակագնային պլանի փոփոխումը թույլատրելի է տվյալ առաջարկի շրջանակներում : Եթե ունեք բացասական հաշվեկշիռ կամ այլ պարտքեր` սակագնային պլանը փոփոխելու համար անհրաժեշտ է նաև վճարել համապատասխան գումարները: Նոր սակագնային պլանը և դրան համապատասխանող գումարային սահմանաչափը կսկսեն գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: Սակագնային պլանի փոփոխության դեպքում սակագնային պլանի մեջ ներառված րոպեները և SMS-ները չեն փոխանցվում:

ինչպես փոխել բաժանորդագրման տեսակը

Եթե Դուք Ինտերնետ Հիմայի կամ MyFi-ի բաժանորդ եք և ցանկանում եք դառնալ Ֆլայբոքս բաժանորդ կամ հակառակը, ապա անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր, Orange-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, ձեռք բերել տվյալ ծառայության տեսակին համապատասխան մոդեմ, նոր SIM քարտ, եթե Ձեր նախկին SIM քարտը համատեղելի չէ նոր ձեռք բերվող մոդեմի հետ, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի առկայության դեպքում` նաև վճարել համապատասխան գումարը: Եթե Դուք ձեռք եք բերել մոդեմ հատուկ պայմաններով և ունեք չավարտված պարտավորություն, ապա անհրաժեշտ կլինի վճարել նաև բաժանորդային պայմանագրով սահմանված գումարները և տուգանքը: Դուք Ձեր հաշվեկշռին պետք է ունենաք ընտրված սակագնային պլանի ամսավճարի չափով մնացորդ: Փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդ ամսվա 1-ից:

Եթե պարտք չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխնացվում է Ձեր նոր ծառայության հաշվեկշռին: Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կողմից չօգտագործված գերարագ ինտերնետի ծավալը: Փոխանցվող տրաֆիկը, ամեն դեպքում, չի կարող գերազանցել փոփոխված սակագնային պլանի համար նախատեսված գերարագ ինտերնետի ծավալի կրկնակին, իսկ գերազանցելու դեպքում մնացորդը զրոյացվում է: Ֆլայբոքսից Ինտերնետ Հիմա կամ MyFi անցնելու դեպքում րոպեների և SMS-ների փաթեթները չեն փոխանցվում:

ինչպես վճարել

Ձեր Orange հաշիվը կարող եք լիցքավորել.

  • Orange-ի վերալիցքավորման քարտերով
  • 74 Orange խանութներում
  • ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
  • ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
  • MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
  • Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
  • հետևյալ բանկերում` 
    Ամերիաբանկ
    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ 
    ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ 
    Արարատ բանկ 
    Կոնվերս բանկ 
    Յունիբանկ 
    ՎՏԲ-Հայաստան բանկ 
    Հայէկոնոմբանկ
    Արդշինինվեստբանկ 
    ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ 
    Զարգացման Հայկական Բանկ 
    Անելիք բանկ 
    ՊրոԿրեդիտ բանկ 
    Ինեկոբանկ
    Արցախ բանկ 
    Հայբիզնես բանկ

Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու համար խնդրում ենք յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի դիմաց փոխանցումը կատարել "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ - ի 16048054007108 հաշվեհամարին` նշելով Ձեր Orange հաշիվը, որը կգտնեք «տվյալներ» հատվածում:

Orange Ինտերնետի վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 20 -ը, ընդ որում` վճարում եք ինչպես տվյալ ամսվա ամսավճարը, այնպես էլ նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` դրա առկայության դեպքում: Մինչև հաջորդ ամսվա 1-ը վճարում չկատարելու դեպքում ծառայությունները վերաակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել ինչպես նախորդ ամսվա չվճարված պարտքը, այնպես էլ` ընթացիք ամսվա ամսավճարը: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայությունից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով: Եթե մինչև վճարման օրը Ձեր հաշվեկշիռը լիցքավորել եք Ձեր ամսավճարի չափով կամ ավելի, ապա ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը գանձվում է տվյալ գումարից:

Ամսվա ընթացքում ներառված րոպեները և կարճ հաղորդագրությունները սպառելու դեպքում կարող եք շարունակել ուղարկել կարճ հաղորդագրություններ և կատարել զանգեր` պարզապես լիցքավորելով Ձեր հաշիվը: Իսկ եթե սպառվել է գերարագ ինտերնետի ծավալը, կարող եք լիցքավորել հաշիվը և ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներից մեկը:

հեռախոսահամարի կարգավիճակ

Orange ինտերնետ ծառայությունն ակտիվանում է, երբ համապատասխան սակագնային պլանին բաժանորդագրվելու ժամանակ վճարում եք ամսավճար` սակագնային պլանով սահմանված չափով: Հատուկ պայմաններով մոդեմ ձեռք բերելու դեպքում բաժանորդագրվելու ժամանակ ամսավճարից բացի վճարում եք նաև մոդեմի համար սահմանված վճարը: Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք օգտվել ինտերնետ ծառայությունից և ուղարկել ու ստանալ կարճ հաղորդագրություններ, իսկ Ֆլայբոքս ծառայության դեպքում նաև կատարել և ստանալ տեղական և միջազգային զանգեր` սակագնային պլանի, կատարված լիցքավորումների, բացասական հաշվեկշռի սահմանաչափի, ակտիվացված ծառայությունների ու ծառայությունների փաթեթների սահմաններում: Ծառայություններ ու ծառայությունների փաթեթներ կարելի է ակտիվացնել բացասական հաշվեկշռի սահմանաչափից կամ հաշվեկշռին դրական գումար ունենալու դեպքում: Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ է վճարել ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա ընթացքում օգտագործված բացասական հաշվեկշիռը, եթե առկա է: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ստանալ կարճ հաղորդագրություններ, իսկ եթե Ֆլայբոքս ծառայության բաժանորդ եք` նաև զանգեր: Ի դեպ, ակտիվ ծառայությունները և ծառայությունների փաթեթները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել: Պասիվ շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով նախորդ ամիսների և ընթացիկ ամսվա ամսավճարները, ինչպես նաև օգտագործած բացասական հաշվեկշիռը: Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձման: Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում կուտակված պարտքերը, ինտերնետ ծառայությունը 1 ամիս ժամկետով ապաակտիվացվում է (կասեցվում է), որի ընթացքում Դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները և օգտագործված բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Եթե մինչև ծառայության կասեցման ժամկետը լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, բաժանորդային պայմանագիրը Orange-ի կողմից կարող է միակողմանի լուծվել առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու, և Ձեր հեռախոսահամարը կարող է հատկացվել այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության վերաակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք