iPhone 5
| Ամբողջովին նոր դիզայն
Ամենաբարակ, ամենաթեթև, ամենաարագ iPhone-ը երբևիցե: |
Բարակ, փայլուն և շատ ընդունակ Դժվար է հավատալ, որ այսքան բարակ հեռախոսը կարող է ունենալ այսքան շատ հատկություններ. ավելի մեծ էկրան, ավելի արագ պրոցեսոր, ամենավերջին անլար տեխնոլոգիան, 8 մեգապիքսել iSight տեսախցիկ և այլն: iPhone 5-ն ընդամենը 7.6 միլիմետր հաստություն և 112 գրամ քաշ ունի: Այն 18 %- ով բարակ և 20 %-ով թեթև է iPhone 4S-ից: | |
| 4-դույմանոց Retina էկրան
Այն պարզապես ավելի մեծ չէ: Այն պարզապես ճիշտ չափսի է: |
| Ավելի մեծ էկրան ավելի շատ տեսնելու համար
iPhone 5-ն ունի ճշգրտորեն նախագծած 4 դույմանոց էկրան. այն ավելի մեծ է, բայց ունի iPhone 4S-ի էկրանի լայնությունը: Մեծ էկրանի շնորհիվ այժմ Դուք կաշխատեք ավելի մեծ կտավի վրա, որը թույլ կտա տեսնել վեբ էջի, փոստարկղի կամ Ձեր օրացույցի ավելի մեծ մասը և ավելի շատ ծրագրային հավելվածներ ձեր հիմնական էկրանի վրա: Այն, իհարկե, ավելի գունավոր է Սա պարզապես ավելի մեծ էկրան չէ, այլ նաև ամենահստակը և ամենաբարձր կետայնություն ունեցողը (1136x640, 326 պիքսել ամեն դյույմին): Պիքսելների խտությունն այնպիսին է, որ աչքը դրանց առանձին-առանձին չի տարբերակում: iPhone 4S-ի համեմատ iPhone 5-ը 18 %-ով ավելի տպավորիչ է: Գույները նույնպես դարձել են ավելի վառ և 44 %-ով ավելի հագեցած: Ահա թե ինչու, Ձեր iPhone 5-ի տեքստերը, պատկերները, սիրած խաղերը և ծրագրային հավելվածներն աներևակաելիորեն մոտ են իրականությանը: Ավելին, iPhone 5-ը թույլ է տալիս լայնաֆորմատ ֆիլմերը դիտել HD որակով առանց վերևի կամ ներքևի հորիզոնական գծերի: |
| A6 պրոցեսոր
2 անգամ ավելի արագ կատարողականություն և գրաֆիկան: Մարտկոցի ավելի երկար կյանք: |
| Պրոցեսորի ավելի արագ կատարողականություն
A6 նոր պրոցեսորի շնորհիվ iPhone 5-ի բոլոր գործողությունները մոտ կրկնակի ավելի արագ են, եթե համեմատենք A5 պրոցեսորի հետ, որի շնորհիվ ծրագրային հավելվածները, վեբ-կայքերին և նամակներին կցած նյութերը բեռնվում են գրեթե վայրկենապես: Ավելի արագ գրաֆիկա A6 պրոցեսորը կրկնակի արագ է բեռնում նաև գրաֆիկական պատկերը: Բարդ գրաֆիկայով ծրագրերն ու խաղերը գործարկվում են իդեալական որակով: Իսկ կադրերի ավելացված հաճախականության շնորհիվ խաղի ընթացքն ավելի հարթ է ու իրական: Մարտկոցի ավելի երկար կյանք A6 պրոցեսորի եզակիությունը ոչ միայն արագության մեջ է, այլ նաև նրա, թե ինչպես է այդ պրոցեսորն աշխատում iOS 6 համակարգի հետ և խնայում մարտկոցի կյանքը: iPhone 5-ի մարտկոցը ծառայելու է ողջ օրվա ընթացքում պրոցեսորի ավելի ծավալուն աշխատանքի ժամանակ. մինչև 8 ժամ բջջային ինտերնետից օգտվելու ընթացքում, մինչեւ 8 ժամ հեռախոսային խոսակցությունների և մինչեւ 10 ժամ տեսանյութերի դիտման ժամանակ: |


