զանգ
զանգի սպասում/պահում
Կան զանգեր, որոնք չեք ցանկանում բաց թողնել: Հիանալի է, երբ կարող եք միաժամանակ պատասխանել այլ զանգերի, անգամ երբ արդեն խոսում եք այլ զանգահարողի հետ:
զանգի սպասում
Եթե Դուք արդեն զրուցում եք հեռախոսով և ինչ-որ մեկը փորձում է Ձեզ այդ պահին զանգահարել, Դուք ձայնային ազդանշանի և հեռախոսի էկրանին հայտնվող «զանգի սպասում» հաղորդագրության միջոցով կտեղեկացվեք այդ մասին: Դուք ունեք ընտրության հնարավորություն` կամ պատասխանել զանգին, կամ մերժել և հրաժարվել երկրորդ զանգից: Միաժամանակ կարող եք ունենալ մեկ ընթացիկ զանգ և մեկ զանգի սպասում:
զանգի պահում
Եթե Դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ կարող եք միաժամանակ պատասխանել Ձեր երկրորդ զանգին (առանց զանգն անջատելու), որպեսզի նորից չզանգահարեք հետ կամ չմիանա զանգի պահումը:
Ձեզ զանգահարողը կլսի հաղորդագրությունը, որ նրա զանգը պահման մեջ է, և խորհուրդ է տրվում չընդհատել այն: Դուք միաժամանակ կարող եք ունենալ մեկ ակտիվ զանգ և մեկ պահման զանգ:
Ավելին, յուրաքանչյուր պահի Դուք կարող եք մեկ զանգից մյուսն անցնել առանց զանգի ընդհատման.
Դուք հեշտությամբ կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել այս ծառայությունները Ձեր հեռախոսի մենյուից:
Այն պահից, երբ ակտիվացնեք զանգի սպասում/զանգի պահում ծառայությունները, այլևս չեք ստանա ձայնային կամ բաց թողնված զանգերի մասին հաղորդագրություն, այն ժամանակ, երբ խոսում էիք հեռախոսով:
Զանգի սպասում/պահում ծառայության ակտիվացումն անվճար է:


