Orange Բլոգ

blog-page-am.png

Orange Բլոգը վեբ միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական “տարածքը” և այնտեղ հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների կամ գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների հետ: Orange Բլոգը Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն:

Բլոգում կարելի է գրանցվել ինչպես www.orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով «OK, բացատ, էլ. փոստի հասցե»:

Եթե Դուք Orange-ի բաժանորդ եք և Orange Բլոգում գրանցվելիս նշել եք Ձեր հեռախոսահամարը, բովանդակություն տեղադրելիս կարող եք չմտածել դրա ծավալի մասին, քանի որ Orange-ի բոլոր բաժանորդներն ունեն բացառիկ հնարավորություն իրենց բլոգում պահելու մինչև 2 ԳԲ ընդհանուր ծավալով բովանդակություն: Իսկ եթե Դուք դեռ Orange-ի բաժանորդ չեք կամ գրանցվելիս չեք նշել Ձեր Orange հեռախոսահամարը, ապաOrange Բլոգում կարող եք տեղադրել 100 ՄԲ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն:

Ի դեպ Orange-ի բոլոր բաժանորդները բացառիկ հնարավորություն ունեն նաև վերբեռնել նկարներ ու տեսանյութեր, ուղարկել ու ստանալ մեկնաբանություններ, թարմացնել բլոգի իրենց “կարգավիճակը” և այդպիսով ցանկացած պահի կիսել իրենց տրամադրությունը մյուսների հետ 2564 համարին ուղարկված անվճար SMS-ի և MMS-ի միջոցով:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք